The Artistry of Our Hands  for Your Feet min

Տղամարդկանց կոշիկի արտադրությամբ 1991թ․-ին սկիզբ դրվեց երևանյան արտադրամասի գործունեությանը։ Շնորհիվ իրենց հարմարավետության` շատ շուտով Piraloff կոշիկները լայն ճանաչում ձեռք բերեցին։ Հարմարավետությունը և նման որակը հասանելի է դարձել իտալական նյութերի, կաշիների բծախնդիր ընտրության և տարբեր տարածաշրջանների ժողովուրդների անատոմիական առանձնահատկությունները հաշվի առնելու շնորհիվ։

Գործարանի արտադրական հզորությունը թույլ է տալիս արտադրել տարեկան մինչև 100.000 զույգ կոշիկ` ներառելով կանացի և տղամարդու կոշիկի շուրջ 1000 մոդել։ Յուրաքանչյուր զույգի համար, արտադրված մեծագույն հոգատարությամբ և մանրուքների նկատմամբ ուշադրությամբ, տրամադրվում է 100 օր որակի երաշխիք։

Մենք օգտագործում ենք բացառապես իտալական նյութեր։

Կոշիկի արտադրության համար ընտրվում է բարձրորակ խիտ, ձիգ կաշի, ամուր և ճկուն տակացու, վերամշակելի էկո նյութեր։

Այսպիսի նյութերի օգտագործումը, զուգորդված մեր փորձառությամբ, Piraloff կոշիկները պարուրում են փայլով և նրբագեղությամբ:

Materials min
Screenshot 2024 04 29 at 14.59 1

Գործարանը բաղկացած է 7 արտադրամասերից, ինչը մեզ թույլ է տալիս կոշիկները ամբողջությամբ զրոյից «հավաքելու»։  Յուրաքանչյուր արտադրամաս քայլ առ քայլ բարելավում է արտադրանքը:

Օգտագործելով հայտնի անգլիական 3D մոդելավորման տեխնոլոգիան` ստեղծվում է կոշիկի զույգի մոդելը, այնուհետև արտադրանքն անցնում է արտադրական 7 փուլերով` կաշվի ձևում և կտրում, վրաքաշ, կար, կրունկների և տակացուների ամրացում, ներդիրների տեղադրում, և, վերջապես փաթեթավորում, որտեղ պատրաստվում են նաև կոշիկի տուփեր։

Արտադրության բոլոր փուլերում մենք հավատարիմ ենք կոշիկի նախագծման իտալական ստանդարտներին՝ սկսած կաշվի գունային գամմայից և դրա երանգավորման որակից մինչև կատարյալ հարթ կար՝ իտալական ոճով` դետալների ողջ երկարությամբ։

ԹԵԹԵՎ

Կոշիկի արտադրության մեջ օգտագործում ենք տակացուներ լավագույն իտալական արտադրողներից, ներառյալ այնպիսիք, որոնք վստահություն են վայելում և կիրառվում Fendi, Philipp Plein, Fabi, և Baldinini բրենդների կողմից։

Գործարանն առաջարկում է տակացուների բազմազան տեսականի, որոնք նախատեսված  են ինչպես դասական, այնպես էլ սպորտային կոշիկների մոդելների համար:

Բացառիկ տեխնիկական հատկանիշներով մեր տակացուների գլխավոր առանձնահատկությունը թեթևությունը և ճկունությունն են, որ դարձնում են կոշիկները հարմարավետ:

Բացի այդ, նրանք առանձնանում են եզակի ամրությամբ և անջրանցիկությամբ, ինչը Ձեզ երկար ծառայելու կարևոր երաշխիք է։

“Piraloff” գործարանն առաջարկում է բազմապիսի ծառայություններ՝ ճկուն գնային քաղաքականությամբ։

Անկախ նրանից, թե դուք հայտնի բրենդ եք կամ նոր անուն նորաձևության աշխարհում, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ ստեղծել կոշիկներ, որոնք կհամապատասխանեն ինչպես Ձեր կորպորատիվ ոճին, այնպես էլ որակի միջազգային չափանիշներին:

Թույլ տվեք բարձրակարգ նյութերով զինված փորձառու արհեստավորների մեր թիմին կյանքի կոչել Ձեր տեսլականը տարածաշրջանի ամենաառաջադեմ կոշիկի գործարաններից մեկում: