Հայկական կոշկագործության ավանդույթները, որոնք հայտնի են դեռ խորհրդային տարիներից, նոր շունչ են ստացել «Piraloff» ընկերության շնորհիվ։
1992 թվականին Ռոբերտ Իորդանյանը, նպատակ ունենալով վերականգնել հայկական կոշկակարության նախկին համբավը, հիմնեց «Piraloff» ընկերությունը։
Իտալիա կատարած իր այցի ընթացքում նա որոշեց եվրոպական նորագույն տեխնոլոգիաները համադրել հայկական հմուտ վարպետության հետ՝ ստեղծելով բարձրորակ կոշիկներ:
«Piraloff»-ի պատմությունը սկսվեց փոքրիկ նկուղում՝ համախոհների փոքր թիմով, որը շուտով վերածվեց բրենդի առաջին խանութի։
Շարունակելով հայրիկի գործը
Ցավոք Ռոբերտը չտեսավ իր աշխատանքի պտուղներն ու երազանքների իրականացումը։ Նրա որդիները, սակայն, ժառանգելով իրենց հոր աշխատասիրությունն ու վճռականությունը, շարունակեցին նրա գործը։
Սեփական գործարանի բացումը նշանակալից իրադարձություն դարձավ «Piraloff»-ի պատմության մեջ: