ՍՏԵՂՑԵԼՈՎ ՈՐԱԿ 1991Թ․-ԻՑ
ՄԻՇՏ ԱՐԴԻ
ԴԱՍԱԿԱՆ
ՈՐԱԿ
ՄԻՇՏ ԱՐԴԻ
ԴԱՍԱԿԱՆ
ՈՐԱԿ
Արտադրության յուրաքանչյուր փուլ իրականացվում է մանրակրկիտ ուշադրությամբ և հոգատարությամբ` ստեղծելու այնպիսի բարձրորակ կոշիկ, որը կանցնի ժամանակի փորձությունը և կծառայի Ձեզ տարիներ։
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Լինելով հայ֊իտալական գործարան` մենք առաջարկում ենք յուրահատուկ արտադրանք, որը, ի տարբերություն իտալական բրենդների, կարող է ներկայանալ շահավետ գնային քաղաքականությամբ։
Հայաստանում մենք արտադրում ենք իտալական որակին համապատասխան կոշիկներ։ Մեր հայ վարպետները արտադրամասի գործարկվելուց ի վեր պարբերաբար անցնում են մասնագիտական վերապատրաստումներ։ Գործարանի կառուցումն ինքնին կատարվել է իտալացի փորձագետների ներգրավմամբ, ովքեր համալրել են արտադրամասերը իտալական առաջատար “Torielli” սարքավորումներով։

ԿՅԱՆՔԻ ԿՈՉԱԾ ԵՐԱԶԱՆՔ:
ԵՐԱԶԱՆՔԻՑ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։
Հայկական կոշկագործության ավանդույթները, որոնք հայտնի են դեռ խորհրդային տարիներից, նոր շունչ են ստացել «Piraloff» ընկերության շնորհիվ։
1992 թվականին Ռոբերտ Իորդանյանը, նպատակ ունենալով վերականգնել հայկական կոշկակարության նախկին համբավը, հիմնեց «Piraloff» ընկերությունը։
Իտալիա կատարած իր այցի ընթացքում նա որոշեց եվրոպական նորագույն տեխնոլոգիաները համադրել հայկական հմուտ վարպետության հետ՝ ստեղծելով բարձրորակ կոշիկներ:
«Piraloff»-ի պատմությունը սկսվեց փոքրիկ նկուղում՝ համախոհների փոքր թիմով, որը շուտով վերածվեց բրենդի առաջին խանութի։
Շարունակելով հայրիկի գործը
Ցավոք Ռոբերտը չտեսավ իր աշխատանքի պտուղներն ու երազանքների իրականացումը։ Նրա որդիները, սակայն, ժառանգելով իրենց հոր աշխատասիրությունն ու վճռականությունը, շարունակեցին նրա գործը։
Սեփական գործարանի բացումը նշանակալից իրադարձություն դարձավ «Piraloff»-ի պատմության մեջ:
«Piraloff»-ն այսօր
Այսօր «Piraloff»-ն ունի 17 խանութ և ժամանակակից գործարան Հայաստանում, որն օրական արտադրում է ավելի քան 250 զույգ կոշիկ։ Արտադրանքի որակը գտնվում է իտալացի մասնագետների խիստ հսկողության ներքո, ովքեր ամեն տարի այցելում են արտադրամաս։
Մեր առաքելությունը
Մենք ցանկանում ենք, որ որակը գնահատող յուրաքանչյուր անձ հպարտությամբ կրի «Piraloff»-ի կոշիկները՝ գիտակցելով հայկական կոշկակարության արժեքը։
Մատչելի շքեղություն
«Piraloff»-ը պարզապես բրենդ չէ, այն հավասարության, որակի և ազգային հպարտության խորհրդանիշ է։ Մենք առաջարկում ենք բարձրորակ կոշիկներ մատչելի գներով՝ դրանք հասանելի դարձնելով բոլորին։